Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՂԴԱԴՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 11,2010 00:00

Բաղդադի կենտրոնում գտնվող քրիստոնյաների թաղամասերում տեղի ունեցած մի քանի պայթյունների արդյունքում առնվազն չորս մարդ զոհվել եւ տասնյակները վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ուժերին: Երկրի ներքին գործերի նախարարության աղբյուրը հաստատել է, որ ահաբեկչության հեղինակները 10 ռումբ են պայթեցրել եւ երկրի մայրաքաղաքի՝ քրիստոնյաներով բնակեցված մի քանի շրջանների ուղղությամբ ականանետից երկու արկ են արձակել: Բոլոր պայթյունները տեղի են ունեցել երկու ժամվա ընթացքում եւ, ըստ ամենայնի, համակարգված են եղել:
Հիշեցնենք, որ այդ հարձակումը տեղի է ունեցել 10 օր անց այն բանից, երբ գրոհայինները Բաղդադի կենտրոնում գրավել էին կաթոլիկ եկեղեցին: Այն ժամանակ զոհվել էր 52 մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Քաիդայի» իրաքյան կառույցը: Հավելենք միայն, որ այսօր Իրաքում ապրում է շուրջ 600 հազար քրիստոնյա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել