Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻՆ ԶՐԿԵԼ ՄԱՆԴԱՏԻՑ

Նոյեմբեր 11,2010 00:00

Երեկ Լոնդոնում հազարավոր ուսանողներ եւ դասախոսներ Անգլիայում ուսման գնի վերանայման կառավարության ծրագրերի դեմ բողոքի լայնամասշտաբ ակցիա են իրականացրել: Եթե նախկինում համալսարանները չէին կարող ուսանողներից գանձել տարեկան ավելի քան 3290 ֆունտ ստերլինգ, ապա հիմա այդ շեմը բարձրացվել է եւ կարող է հասնել մինչեւ 9 հազար ֆունտ ստերլինգի: Եթե ուսման գինը գերազանցի 6 հազար ֆունտը, ապա ուսումնական հաստատությունը պարտավոր կլինի պակաս ապահովված ուսանողներին գրանտներ եւ կրթաթոշակներ առաջարկել:
Բողոքի ակցիայի մասնակիցները երկրի իշխանություններից պահանջում են վերանայել այս ծրագիրը՝ սպառնալով օգտվել իրենց «պատգամավորի ետկանչի քաղաքացիական իրավունքից» եւ մանդատներից զրկել այն օրենսդիրներին, որոնք իրենց նախընտրական արշավը կառուցել էին ուսման արժեքը չբարձրացնելու խոստման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել