Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՆԴՆԵՐԸ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆ

Նոյեմբեր 11,2010 00:00

Համոզված է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը

Ովքե՞ր են դառնում աղանդավոր, ինչպե՞ս կարելի է մարդուն ներքաշել նման շարժումների մեջ, ինչպե՞ս են աղանդավորները զոմբիացնում մարդու ուղեղը: Երեկ «Նովոստի Արմենիա» մամուլի սրահում Երեւան-Մոսկվա-Թբիլիսի-Կիեւ տեսակամուրջի ժամանակ չորս քաղաքների մասնագետներ ներկայացրին իրենց երկրում աղանդավորական շարժումների վիճակը, աղանդները հետխորհրդային տարածքում, վտանգի աստիճանը եւ այլն:
Երեւանը ներկայացնող Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի փոխանցմամբ, Հայաստանում աղանդները մեծ վտանգ են ներկայացնում. «Այսօր մեզ մոտ հաշվվում է մոտ 368 000 աղանդավոր: Քայքայիչ աղանդներ տարածողները կիրառում են մարդկանց գայթակղելու, հոգեբանորեն վերահսկողության տակ վերցնելու մեթոդներ»։
Եթե 3 մլն բնակչությամբ Հայաստանում աղանդավորների թիվը տատանվում է 300-400 հազարի սահմանում, ապա 140-145 միլիոնանոց Ռուսաստանում՝ նրանց թիվը հասնում է ընդամենը 700-800 հազարի: Այսինքն՝ բնակչության քանակով նրանք մեզնից ավելի են գրեթե 50 անգամ, իսկ աղանդավորների քանակով՝ ընդամենը երկու անգամ:  
Մոսկվայի «Հանուն սուրբ մարտիրոս Իրինեյ Լիոնսկու կրոնագիտական ուսումնասիրությունների կենտրոնի» նախագահ, պրոֆեսոր Ալեքսանդր Դվորկինը նշեց, որ քայքայիչ աղանդները ՌԴ համար ունեն նույն վտանգի աստիճանը, ինչ մյուս երկրներում. «Մենք աղանդավորական շարժումների հետեւանքներն ուսումնասիրում ու դիտարկում ենք չորս ուղղություններով, թե ինչպիսի վտանգ են դրանք ներկայացնում մարդու, ընտանիքի, հասարակության եւ պետության համար։ Ռուսաստան ներթափանցած աղանդները հիմնականում արեւմտյան ծագում ունեն, աղանդավորական շարժումների անդամ է շուրջ 800 հազար մարդ, տարածված է հիմնականում 18 շարժում, բայց առանձին տարատեսակների առումով դրանց թիվը հասնում է 1000-ի»։
Չնայած Ուկրաինայում չկա հստակ վիճակագրություն, թե որքան աղանդավոր կա, բայց, ըստ Ուկրաինայի «Պաշտամունքներ եւ հասարակություն» համաուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Վալերի Չաբանենկոյի, աղանդավորները բնակչության ընդհանուր թվի 1%-ից էլ քիչ են (մեզ մոտ նրանք մոտավորապես բնակչության 10-13%-ն են կազմում). «Աղանդների մասին վիճակագրություն Ուկրաինայում չկա՝ ուկրաինական օրենսդրության պատճառով։ Բանն այն է, որ ուկրաինական օրենսդրությունը հնարավորություն է տալիս աղանդներին գործել՝ առանց գրանցվելու, հենց այդ պատճառով մեզ մոտ 1%-ից էլ քիչ են»: Վ. Չաբանենկոյի կարծիքով, աղանդավորների խնդիրը ոչ թե պետությանն է, այլ եկեղեցունը. «Եկեղեցին պետք է մեծ ուշադրություն դարձնի ու հասկանա, թե ինչու է իր հավատացյալը հրաժարվում իր կրոնից ու ընդգրկվում այդ շարժումների մեջ: Պարզ է, որ այդ գործում պետք է պետությունն էլ ակտիվ մասնակցություն ունենա, բայց հիմնական մասը պետք է լուծի եկեղեցին»: Ուկրաինացի հոգեբան, քրեագետ Յուրի Իրխինը գտնում է, որ աղանդները գոյություն կունենան այնքան ժամանակ, քանի դեռ դրանց հիմքում դրված են մարդկանց գայթակղելու հոգեբանական հզոր մեթոդները:
Ըստ ռուս հոգեբան Ալինա Վինոգրադովայի՝ խնդիրներ ունեցողներն են աղանդավորների պոտենցիալ զոհերը. «Մարդիկ աղանդավորական շարժումների մեջ ընդգրկվում են հիմնականում այն ժամանակ, երբ գտնվում են սթրեսային վիճակում, սոցիալապես ապահով չեն, գործազուրկ են, ունեն ընտանեկան խնդիրներ: Նրանք հեշտությամբ են ընկնում աղանդավորների ծուղակը, քանի որ վերջիններս փրկություն են թվում մարդկանց համար։ Մեր կյանքի տեմպը փոխվել է, իսկ այդ ծանրաբեռնվածությունն ազդում է մեզ վրա»։
Այլ է պատկերը Վրաստանում. Թբիլիսիի ներկայացուցիչ Կուխաբար Կուրտանիձեն նշեց, որ իրենց երկրում աղանդները վտանգ չեն ներկայացնում այն առումով, քանի որ չեն ազդում հասարակական կարգի պահպանման վրա եւ չեն վնասում մարդկանց առողջությանը։ Նաեւ հավելեց, որ Վրաստանում եւս աղանդները հիմնականում արեւմտյան ծագում ունեն։
Տեսակամուրջի մասնակիցներին վախեցրին հայ մասնագետի դիտարկումները Հայաստանում առկա աղանդավորական շարժումների ազդեցության մասին: Ըստ Ա. Ամարյանի, Հայաստանում աղանդավորական շարժումների գոյությունը ձեռնտու է մի քանի պատգամավորների՝ ընտրությունների ժամանակ ձայն շահելու նպատակով. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ, մարտի 1-ի դեպքերին Ազատության հրապարակում մարդկանց մեծ մասը աղանդավորներ էին: Աղանդները ոչ թե կրոնական հեղափոխության միտումներ ունեն, այլ զուտ կոմերցիոն բնույթ են կրում, բիզնես են շատերի համար, որոնք հետագայում օգտագործվում են ի շահ օլիգարխների: Վերջերս աղանդների թեթեւ ձեռքով մարդ սպանվեց Երեւանում, պետությունը հետամուտ չեղավ այդ սպանության մանրամասներին, որովհետեւ նրանց դա ձեռք չէր տվեց: Հայաստանում այս խնդիրն այնքան ժամանակ կլինի, քանի մենք այս ոլորտում մասնագետներ, լավ պատրաստված հոգեբաններ եւ համապատասխան կենտրոններ չունենք, իսկ մենք ոչինչ չունենք»: Ա. Ամարյանը նշեց, որ քայքայիչ աղանդների դեմ պայքարելու համար պետք է միավորվեն բոլոր երկրները. «Նմանատիպ խնդիրներ ունեցող երկրները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել