Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԻԼԱՆԴՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԵՐ Է ԽԼԵԼ

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"Թաիլանդում վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 203-ի: Այդ մասին, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հայտարարել է թագավորության առողջապահության նախարարությունը:

Երեկ երեկոյան տվյալներով, այդ երկրի հարավում զգուշացումներ են եղել սողանքների վտանգի մասին: Սուրատ Թանի նահանգում սողանքի հետեւանքով փլուզվել է 10 տուն, վնասվել է ճանապարհը, մեկ մարդ վիրավորվել է:

Դեռ հոկտեմբերի 10-ին Թաիլանդում տեղի ունեցած տարերային աղետի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել, տուժել է ավելի քան 3,2 մլն մարդ: Երկրի իշխանությունները տասնյակ նահանգներում արդեն սկսել են վերականգնողական աշխատանքները, ջրհեղեղի հասցրած վնասը գնահատվել է 6 մլրդ դոլար:

Երկրում, հատկապես Սամուի կղզում եւ մի շարք այլ նահանգներում գտնվող զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ լեռներ եւ ջրվեժներ այցելելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930