Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"Մեկօրյա հանգստից հետո Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարի մասնակից աշխարհի տասն առաջատար գրոսմայստերները վերսկսեցին պայքարը: Հինգերորդ տուրի միակ արդյունավետ ելքը գրանցվեց Էլյանով-Գելֆանդ պարտիայում, որտեղ սպիտակներով խաղացող ուկրաինացին առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Գելֆանդի նկատմամբ: Մյուս չորս զույգերը, այդ թվում նաեւ՝ Լեւոն Արոնյանն ու այս տարի Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Սերգեյ Կարյակինը բավարարվեցին միավորը միմյանց միջեւ բաժանելով: Շնորհիվ հուշամրցաշարում տարած առայժմ առաջին ու միակ հաղթանակի, մինչ այդ մրցաշարային աղյուսակը եզրափակող Էլյանովն ընդամենը մի փոքր վեր բարձրացավ՝ վաստակած միավորներով (1,5) հավասարվելով զարմանալիորեն անհաջող հանդես եկող Գելֆանդին:

Հայաստանի եւ աշխարհի լավագույն շախմատիստների եռյակում ամրապնդված Լեւոն Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նա իր անվան դիմաց հինգ տուրից հետո գրանցել է 3,5 միավոր, կես քայլով գերազանցելով 2-6-րդ տեղերը բաժանող Շախրիյար Մամեդյարովին, Ալեքսանդր Գրիշչուկին, Հիկարու Նակամուրային եւ Վան Հաոյին: Վլադիմիր Կրամնիկը 2,5 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում, Պավել Էլյանովն ու Բորիս Գելֆանդը 1,5-ական միավորով զբաղեցնում են 8-9-րդ տեղերը եւ ետնապահի տհաճ պարտականությունը ստանձնել է Ալեքսեյ Շիրովը՝ 1,0 միավորով: Երեկ՝ 6-րդ տուրում, Արոնյանը սեւերով խաղում էր Շիրովի հետ: Մյուս զույգերում հանդիպում էին Կարյակինն ու Գրիշչուկը, Նակամուրան ու Վան Հաոն, Մամեդյարովն ու Էլյանովը, Գելֆանդն ու Կրամնիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930