Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՕԳՆԻ ԱՐՑԱԽԻ ՈՐՍՈՐԴՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 03,2010 00:00 Share

\"\"Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ՝ 76-ամյա որսորդ Հրանտ Ջիլավյանը տիրապետում է գայլեր որսալու բազմաթիվ հնարքների: Գայլերի դեմ անխոնջ պայքարի համար նրան Նոյեմբերյանի տարածաշրջանում կնքել են «Գել Հրանտ» մականունով: Չնայած պատկառելի տարիքին, նա ամեն օր անտառ է գնում, զննում գազանների հետքերը: «Գայլ Հրանտը» տեղեկացել է, որ Արցախում յուրաքանչյուր գայլ սպանելու համար պետությունը 100 հազար դրամ է վճարում եւ մտադիր է տեղափոխվել Արցախ եւ լծվել այդ գիշատիչների ոչնչացման գործին: Որսի ավանդական եղանակից՝ հրացանից առավել «Գայլ Հրանտը» նախընտրում է անտառային կածաններին մետաղալարով թակարդներ լարելը: Ավելին, Հրանտ Ջիլավյանը գայլերին բնում ոչնչացնելու համար հաճախ դաշույնով սողոսկում է գայլաբները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031