Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինան ձախողվեց հենց առաջին փուլում

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Բուրդուրում ավարտված U16 շախմատի համաշխարհային օլիմպիադայի ավարտից անմիջապես հետո Թուրքիայի մեկ այլ քաղաքում՝ Անտաքիայում (նախկին՝ Անտիոք), մեկնարկեց շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը, որի 64 մասնակիցների մեջ են հայաստանցիներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը:
Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի առաջին փուլն անհաջող դասավորվեց Էլինա Դանիելյանի համար: Նա երկու անգամ պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Շադրինային եւ դուրս մնաց պայքարից: Մեր մյուս շախմատիստը՝ Լիլիթ Մկրտչյանը, երկու անգամ ոչ-ոքի արեց Ժան Սիաովենի (Չինաստան) հետ եւ երեկ թայ-բրեքում որոշվելու էր, թե ո՞վ է անցնելու երկրորդ շրջան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել