Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Հունվար 22,2011 00:00 Share

Ստամբուլում մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը: Փորձագետները, սակայն, այդ հանդիպումից որեւէ լուրջ ճեղքում չեն ակնկալում:
BBC-ի փոխանցմամբ, բանակցությունները Իրանի եւ «վեցնյակի» երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Չինաստան, նաեւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, միջեւ մեկնարկել է ուրբաթ եւ կավարտվի շաբաթ օրը:  Այդ հանդիպումը նախագահում է  ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Ըստ որոշ տեղեկությունների, իր ունեցած ուրանի մեծ մասից ձերբազատվելու համար Թեհրանին կառաջարկվի ուրանը փոխանակել վառելիքի հետ: Այդ առաջարկը, ի դեպ, նախկինում էլ բանակցությունների առարկա էր եղել: Այդ սցենարը ենթադրում է, որ Իրանը կհրաժարվի ցածր հարստացված ուրանի մի որոշակի քանակից, ինչի դիմաց միջազգային հանրությունը նրան  Թեհրանում հետազոտական ռեակտորի համար վառելիք կտրամադրի: Առաջին անգամ այս առաջարկը հնչել է 2009թ. հոկտեմբերին, բայց այն այդպես էլ կյանքի չէր կոչվել: 2010-ի մայիսին համանման սխեմա Իրանին առաջարկել էին Բրազիլիան եւ Թուրքիան, բայց դա Արեւմուտքի հավանությանը չէր արժանացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31