Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԻ ԱՇԽԱՐՀԸ՝ ԷՍՏՈՆՈՒՀՈՒ ԱՉՔԵՐՈՎ

Մայիս 04,2011 00:00

\"\"Օրեր առաջ Հայաստան էր ժամանել հոգեբանական գիտությունների թեկնածու, էստոնուհի Մարիա Մեցը, ով շատ է սիրում ճամփորդել եւ ում համար մեր երկիրը առանձնակի ուշադրության առարկա էր: «Մեզ մոտ բոլոր մարդիկ վերածվել են ռոբոտային մեխանիզմների, իսկ այստեղ ամեն ինչ այլ է,- քթի տակ ժպտաց էստոնուհին,- այստեղ մարդկային շփումը իր նշանակության մեջ դեռեւս ամբողջովին կանխորոշված չէ իրավական սառնությամբ: Ձեզ մոտ մարդիկ գիտեն թե՛ ամբողջ սրտով ատել, թե՛ ամբողջ սրտով սիրել: Երջանկանալ կարելի է միայն տեսնելով, թե ինչպես են, օրինակ, խաչմերուկներում վարորդները միմյանց ետեւից «սիգնալ» տալիս ու իրար հայհոյում կամ ինչպես են ձեր տղաները ուշադիր նայում անցնող- դարձող աղջիկներին: Նաեւ հետաքրքիր հումորի զգացում ունեք հայերդ, սովորական ու մարդկային է ձեզ մոտ ամեն ինչ: Էստոնիայում այդպես չէ, մեզ մոտ տղամարդիկ սեփական կնոջը անգամ զլանում են որեւէ հաճոյախոսություն անել, բոլորը սառն են, փողոցում ոչ մի աղմուկ չկա, մի խոսքով՝ մեր կյանքը կատարյալ ձանձրույթ է ձերինի համեմատությամբ: Մարդ ուզում է երբեմն գրողի ծոցը ուղարկել այդ Եվրոպան ու ճամպրուկները հավաքել, գալ Հայաստան ապրելու»:

Ուրեմն գուցե այնքա՞ն էլ վատ չէ, որ մեր երթուղային տաքսիների վարորդները զայրանում ու փնթփնթում են, երբ նրանց խոշոր թղթադրամ եք տալիս ու սպասում մանրի, երբ դուռը չափից դուրս ուժեղ եք փակում կամ երբ խնդրում եք կանգնել այնտեղ, որտեղ կանգառը թույլատրելի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել