Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ

Հունիս 30,2011 00:00

\"\"Ռուսաստանը դադարեցրել է Բելառուսին էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Հիշեցնենք, որ Բելառուսի իշխանությունները չեն վճարել ռուսական գազի սպառման դիմաց ունեցած 600 մլն ռուբլու՝ 21.1 մլն դոլարի պարտքը: «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը հաստատել է, որ հունիսի 29-ի գիշերը ամբողջովին դադարեցրել է Բելառուսին էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Ավելի վաղ էլեկտրաէներգիայի արտահանման ոլորտում մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե ընկերությունը պարտքը մարելուն սպասել է մինչեւ երեքշաբթի կեսգիշեր, բայց վճարում այդպես էլ չի կատարվել: «Մենք կառուցողական երկխոսություն ենք ակնկալում, հույս ունենք, որ այս ժամանակավոր խնդիրները կլուծվեն: Մենք հասկանում ենք, որ դրանք անմիջականորեն կախված չեն մեր գործընկեր «Բելէներգոյից»,- ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի ներկայացուցիչը:
Ընդսմին, ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը հայտարարել է, թե ռուսական էներգետիկ ընկերության եւ բելառուսական իշխանությունների միջեւ վեճը քաղաքական բնույթ չի կրում: Բելառուսի էկոնոմիկայի նախարարը խոստացել է, որ Մինսկը էլեկտրաէներգիայի համար կուտակած պարտքը «Ինտեր ՌԱՕ»-ին կվճարի, բայց չի հստակեցրել, թե դա երբ կլինի: Փոխարենը բելառուս էներգետիկներն են հավաստիացրել, թե Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարման դադարի արդյունքում սպառողները չեն տուժի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել