Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԹԵԺԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ

Սեպտեմբեր 08,2011 00:00

\"\"ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի պնդմամբ, «վիկիլիքսյան» գաղտնազերծումները պատահական երեւույթ չեն. «Իրենց ծավալով, բովանդակությամբ եւ ընդգրկված հարցերի բազմազանությամբ իրոք աննախադեպ, այսպես կոչված, «վիկիլիքսյան» վերջին հրապարակումները վերաբերում են Հայաստանի երեք նախագահների գործունեությանը եւ քաղաքական համակարգի որոշ նրբերանգներին եւ, թերեւս, պայմանավորված են առաջիկա ընտրությունների վաղուց տրված մեկնարկն առավելագույնս թեժացնելու եւ 2013-ի նախագահական ընտրությունների հետ կապված հայաստանյան քաղաքական կոնֆիգուրացիան հնարավորինս գծագրելու հրամայականով: Քաղաքական ճակատամարտերի, լարվածության եւ դիմակայության առումով 2012-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն աննախադեպ՝ զուգակցվելով իրենց շահերը հետապնդող որոշ պետություններից ստացվող տարաբնույթ ակնարկներով, եւ, թերեւս, այդ համատեքստում պետք է դիտարկել «վիկիլիքսյան» հրապարակումների վերջին չափաբաժինը, որի քաղաքական դոզան Հայաստանի ընտրական գործընթացներին զուգահեռ կարող է մեծապես աճել, համեմվել սենսացիոն նոր բացահայտումներով եւ լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի, այդ թվում՝ ապագա խորհրդարանի կոնֆիգուրացիայի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել