Թուրքիայի հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն կա՝ ուսանողների կրթաթոշակներ, գործարար համաժողովներ, Անիի կամրջի համատեղ վերանորոգումը․ խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հավելեց՝ Հայաստանից Թուրքիա-Թուրքիայից Հայաստան առեւտուրը աշխարհագրորեն դեռ երրորդ երկրի միջոցով է, բայց մաքսային առումով ուղիղ է։
«Թուրքիայի հետ այնպիսի լավ փոխըմբռնում ունենք, որ ցանկացած պահի հնարավոր է սահմանի բացումը»,- ասաց նա։
Արարատ Միրզոյանը նաեւ խոսեց Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ կրկնելով՝ ԹՐԻՓՓ նախագիծը տառացիորեն համընկնում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ եւ իրենք շահագրգիռ են, որ օր առաջ, գետնի վրա սկսվեն նախագծի իրականացման աշխատանքները։ Նա վստահեցնում է, այս նախագիծը անդառնալի է դարձնում տարածաշրջանում խաղաղությունը։
Կարդացեք նաև
2027-ին ԵՄ-ի հետ «ոլորտային մոտարկումը» շարունակվելու է։
Նա հուսով է, որ ՌԴ-ի հետ կհաջողվի համապարփակ քննարկել եւ «առողջացնել» հարաբերությունները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































