Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հարկ չէ, հինն է

Սեպտեմբեր 09,2011 00:00

Արձագանքելով «Առավոտի» (08.09.2011) «Տաքսիստներին կրկին նեղն են գցում» հրապարակմանը, որտեղ նշել էինք, որ Կենտրոն վարչական շրջանի որոշ աշխատակիցներ տաքսիստներին տեղյակ են պահել, որ այսուհետեւ 10 հազար դրամ պետք է վճարեն՝ մայրաքաղաքում տաքսի վարելու իրավունք ստանալու համար, երեկ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանեցին. «Երեւան համայնքի տարածքում մարդատար տաքսի ծառայություն իրականացնելու թույլտվության համար տարեկան 10 հազար դրամ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է Երեւան քաղաքի ավագանու 26.11.2010 թ. թիվ 155-Ն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետով: Հիշյալ որոշման համար հիմք է հանդիսացել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքը, որի 10-րդ հոդվածի 10-րդ եւ 11-րդ կետերի համաձայն, համայնքի տարածքում մարդատար տաքսի ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը Երեւան քաղաքում կարող է սահմանվել մինչեւ տարեկան 17.500 դրամի չափով: Սա նշանակում է, որ ավագանու որոշմամբ, արդեն սահմանված 10 հազար դրամ տարեկան տուրքը, վերոնշյալից ելնելով, տուրքի միջինացված չափ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել