Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՐՏՎԵ՞Ց ԽՄԲԱԿԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԸ

Սեպտեմբեր 27,2011 00:00

«Քաղաքական հավակնությունների դրսեւորման ձեւերին երբեմն շատ հետաքրքիր է հետեւել մեր երկրում: Մենք կարծես արդեն հաջողությամբ ավարտում ենք վիկիլիքսյան խմբակային ընթերցումների փուլը եւ հիմա էլ տարբեր կողմերից լսում  ենք ռուսաստանյան քաղաքական զարգացումների օգտագործմամբ հայկական ցանկությունների ռոմանսները: Ասում են, որ ոչ հեռու ապագայում տիեզերական քարեր են մոտենալու երկրագնդին: Հետաքրքրությամբ սպասում եմ տեսնել, թե այդ նորությունը ով եւ ինչպես է հարմարեցնելու սեփական հավակնություններին»,- երեկ ՀՀԿ  գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց  ԱԺ ՀՀԿ  խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե  ինչու, ըստ պարոն Շարմազանովի, դադարեց ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը: Ի պատասխան՝ ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Երկխոսության վիժեցումն ամբողջությամբ ՀԱԿ-ի խղճի վրա է, որովհետեւ երկու քաղաքական ուժերը կլոր սեղանի շուրջ արդեն առիթ ունեցել են կարծիքներ փոխանակելու, եւ կոալիցիան ներկայացնող խումբը լսել է ՀԱԿ-ի հիմնավորումները: Սակայն երբ հերթը հասավ մեր հիմնավորումներին, կեսը լսեցին, իսկ մյուս կեսը՝ ոչ: Եթե դու պատրաստ չես լսելու, ապա պատրաստ չես նաեւ ճիշտ գործելու: Մի խոսքով՝ սա քաղաքական հնարք էր, որովհետեւ մի քանի ամսից թեւակոխելու ենք նախընտրական փուլ, եւ թե ՀԱԿ-ը, թե մյուս ընդդիմադիր ուժերը խնդիր ունեն ավելի ռադիկալ կոչերով հանդես գալու՝ էլեկտորատի ձայներ շահելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել