Լրահոս
Օրվա լրահոսը

Firefox-ը կունենա իր նոր սեփական բջջային օպերացիոն համակարգը

Նոյեմբեր 11,2011 20:28

Mozilla Firefox-ն այժմ փորձարկում է Boot 2 Gecko-ն՝ իր նոր բջջային օպերացիոն համակարգը: Այն պատրաստ կլինի թողարկման` 2012-ի առաջին եռամսյակում:  Հաղորդում է HotHardware-ը:

Boot 2 Gecko-ն (B2G) բաց ելքային կոդով համակարգ է, որը կտեղադրվի հեռախոսի մեջ անմիջապես դիտարկչից:

Շուտով մշակողները կթողարկեն ՕՀ-ի առաջին փորձնական տարբերակը, իսկ պաշտոնական դեմո-տարբերակը պատրաստ կլինի 2012-ի սկզբին:

Նոր օպերացիոն համակարգը-ն ընդհանուր առմամբ նման է Chrome ՕՀ-ին, քանի որ բոլոր գործողությունները կատարվում են դիտարկչում: Սակայն եթե Chrome-ում օգտագործվում է համանուն դիտարկիչը, ապա B2G-ում՝ Firefox-ում օգտագործվող Gecko շարժիչը:

Նոր ՕՀ-ը նախատեսված է բացառապես սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների համար: Ներկա պահին Mozilla-ի մշակողներն աշխատում են հավելվածների ստեղծման, ինչպես նաև B2G-ն Android-սարքերի հետ համատեղելի դարձնելու վրա:

PcNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930