Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. mediahub

Նոյեմբեր 01,2026 17:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ հոկտեմբերի 31-ին, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով։ MediaHub-ի տեղեկություններով՝ զինծառայողը Սևան համայնքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է։

MediaHub-ը կապ է հաստատել Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։ «Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»,-ասել է նա։ Ուսուցչուհու խոսքով՝ Տիգրանն օրինակելի աշակերտ էր, կիրթ ու դաստիարակված։ Դպրոցն ավարտելուց հետո գնացել էր ավագ դպրոց, և կապը տղայի հետ կորել էր. «Շատ ցավալի դեպք է, շատ դաստիարակված, կիրթ երեխա էր։ Ընդհանրապես, իրենք քաղաքի լավագույն, օրինակելի բնակիչներից են»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել