Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան գլորվել է ձորը: Կա 1 զոհ եւ 1 վիրավոր (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 12,2011 11:34

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է Aravot.am, առավոտյան ժամը 6-ի սահմաններում, «Գրանդ Չերոկի» մակնիշի 29PU999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արմավիրի մարզի փրկարարները, որոնք ուղղել են շրջված ավտոմեքենան:

Ավտոմեքենայի տակից դուրս է բերվել ուղեորուհու մարմինը՝ մահացած վիճակում:  Իսկ վարորդը՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի տուգանային հրապարակ:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ավտոմեքենայի վարորդը՝ Նվեր Գեւորգյանը, Սարդարապատ գյուղի բնակիչ է, իսկ մահացածը՝ Յուղաբեր Գեւորգյանը, եղել է նրա եղբոր կինը:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031