ՊՆ-ն հաստատում է, որ նախարարի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարը ազատվել է պաշտոնից։ Դեռ վաղ էինք գրել,որ Ճամբարակի զորամասում ազատումներ են սպասվում։ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պարզել է, թե ինչու են զինվորները երեկոյան ուշ ժամին վազել Ճամբարակից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհով։
Բանն այն է, որ զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել։ Իրավապահները պարզել են, որ գումարտակի շտաբի պետի կողմից նշանակված պատիժը կամ տույժը օրենքով սահմանված բանակային կանոնակարգում չկա։ Դեռ ավելին՝ շտաբի պետը զինվորներին նման պատժի արժանացնելով՝ չի ապահովել վերջիններիս անվտանգությունը, ինչն էլ 7 զինվորի համար դժբախտ պատահարի հետևանք է դարձել, ու, ցավոք, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Շտաբի պետը ձերբակալված է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


















































