
Օրինակ՝ «Եվրոպա» ռեստորանում ամանորն անցկացնելու համար մեկ անձի դիմաց հարկավոր է վճարել 30 հազար դրամ. այս ռեստորանի սահմանած կանոնների համաձայն, առնվազն վեց հոգով պետք է լինել, հակառակ դեպքում՝ ռեստորանը «մոտքի վիզա» չի տա ձեզ: Այստեղ շոուն ընթանալու է Թինա Քեյի, Արամ Ասատրյանի եղբորորդու եւ պարային խմբերի մասնակցությամբ:
«Ուռենի» ռեստորանային համալիրից փոխանցեցին, որ լինելու է խառը շոու ծրագիր, ինչ վերաբերում է գներին, ապա այստեղ ինչ պատվիրես՝ դրա դիմաց էլ կվճարես:
«Բելաջիո» ռեստորանում ամանորյա գները որոշվել է հետեւյալ կերպ. ուտելիք գումարած երաժշտություն հավասար է 45 հազար դրամ, մեկ հոգու համար. ընդ որում` այստեղ եւս պարտադիր է լինել վեց հոգուց ավելի: Իսկ տոնական ծրագիրն ապահովելու են «տեղական» աստղերը:
«Օջախում» մեկ հոգու համար կծախսվի մոտ 15 հազար դրամ. այստեղ չեն պարտադրում լինել խմբերով. «քանի հոգով ցանկանաք, այդքանով էլ կարող եք գալ»,- այսպես փոխանցեցին ռեստորանից: Տոնական մթնոլորտն ապահովելու են միայն «Օջախի» երաժիշտները:
«Փարվանա» ռեստորանային համալիրում եւս հիմնականում իրենց երգիչ-երգչուհիներն են լինելու: Այստեղից էլ տեղեկացրին, որ մեկ հոգու համար հարկավոր է վճարել 25-30 հազար դրամ. գները պայմանավորված են տեղերով: Լինելու է գեղեցիկ շոու, անակնկալներ, խաղեր, շահումներ. «կուզեք երկու հոգով եկեկ, կուզեք՝ հիսուն»,- այսպես ասացին ռեստորանից:
Զարմանալի է, բայց որոշ ռեստորաններ ամանորին չեն աշխատելու, դրանցից է, օրինակ, «Էթնան», իսկ մի շարք ռեստորաններ էլ, օրինակ «Նոյան տապանը»՝ դեռ չեն հստակեցրել գներն ու շոու ծրագրի հետ կապված հարցերը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































