Լրահոս
Օրվա լրահոսը

Մի դպրոց ոսկեզօծում են, մյուսում՝ երեխաները «զոնտիկով» են ման գալիս

Դեկտեմբեր 26,2011 14:35

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց.  «Սահմանամերձ գյուղում դպրոց կա, որի տանիքի տակ զոնտիկով են նստում, իսկ երբ ասում ենք` տանիքը սարքենք` ասում են փող չկա: Սա այն դեպքում, երբ Երեւանի դպրոցներ կան, որոնք ոսկեզօծվում, արծաթազօծվում են»:

Մեր հարցին` եթե մի դպրոցին այդքան ուշադրություն են դարձնում, մյուսի տանիքն էլ չեն սարքում` դա ինչի՞ց է, տնօրենի՞ց է` տիկին Բախշյանը պատասխանեց. «Շատ կոնկրետ ասեմ. այն դպրոցները, որոնք հիմնանորոգվելու են, ցանկի մեջ կան, դրանք ամենալավ ծառայությունն են մատուցում ընտրությունների ժամանակ, իսկ դա ամենակարեւոր չափորոշիչն է: Թե մյուս դպրոցում երեխան ինչ ցրտի մեջ կնստի, գլխին պանելը կընկնի թե չի ընկնի`իրենց բոլորովին չի հետաքրքրում, որովհետեւ այդ դպրոցներում լավ քաղաքացիներ են եւ չեն խառնվում ընտրություններին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031