Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվայում ընկալում կա, որ Հայաստանի հասարակությունը միասնական չէ ԵՄ անդամակցության ձգտման մեջ, դրա համար են հանրաքվե պահանջում»․ Անդրեյ Կորտունով

Սեպտեմբեր 23,2026 16:44 Share

«Մոսկվայում ընկալում կա առ այն, որ Հայաստանի բնակչության բավական մեծ հատված երկմտում է Հայաստանի գերակայությունների այս շարժի վերաբերյալ։ Ուստի, հանրաքվեն ցույց կտա, որ Հայաստանի հասարակությունն առնվազն միասնական չէ Եվրամիության անդամակցության ձգտման մեջ»,- «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրով ԱՊՐԻ ֆորումի ժամանակ ասաց Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի նախկին գլխավոր տնօրեն և գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ՌԴ իշխանությունները պահանջում, որպեսզի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացվի Հայաստանում։

Անդրեյ Կորտունովը հավելեց․ «Չեմ կարծում, թե Մոսկվայում պատրանքներ ունեն առ այն, թե Հայաստանի կառավարությունը նման հանրաքվե կանցկացնի։ Բայց դա այն դիրքորոշումն է, որն արտացոլում է ռուսական տարակարծությունները Հայաստանի հասարակության միասնականության վերաբերյալ»։

Անդրադառնալով տարածաշրջանում Ռուսաստանի դերին՝ ասաց, որ ՌԴ դիրքերն այդքան էլ ուժեղ չեն, Ուկրաինայի դեմ «հատուկ ռազմական գործողությունը» ստվեր է գցել Ռուսաստանի դիրքերի վրա հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Ավելի դժվար է դարձել պահպանել ազդեցության եւ ներգրավման նախկին մակարդակը։

«Ինչ-որ իմաստով շատ բան կախված կլինի նրանից, թե ռուս-ուկրաինական հակամարտությունն ինչպես կլուծվի, ինչ տեղի կունենա այդ հանգուցալուծումից հետո։ Ըստ իս՝ որոշ հարցերի շուրջ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համագործակցել եւ նույնիսկ համակարգել իրենց գործառույթները»,- հավելեց ռուս գործիչը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930