Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները հայտնաբերել են մահվան ելքով վրաերթ կատարողին (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 30,2011 14:55

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, հայտնաբերվել է դեկտեմբերի 27-ին մահվան ելքով վրաերթ կատարող վարորդը։

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Չարբախի բաժանմունքի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ–քննչական և բացատրական աշխատանքների արդյունքում, ոստիկաններին է ներկայացել, Արարատի մարզի Նորաբաց Գյուղի բնակիչ 56-ամյա Հայկ Բաբայանը։

Վերջինս իրենց տուն այցելած ոստիկաններին խոստովանել է, որ այս տարվա դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ինքն է Ներքին Չարբախի 1-ին փողոցում վրաերթի ենթարկել իրեն անծանոթ մի քաղաքացու և թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից։

Փաստի առթիվ ոստիկանության ՃՏՀ քննության բաժնում քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.–ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Ներքին Չարբախի 1-ին փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը կատարել է մահվան ելքով վրաերթ և դիմել փախուստի։ Ոստիկանությունը պարզել է, որ վրաերթի ենթարկվածը Նորագավիթ 8-րդ փողոցի բնակիչ, 69-ամյա Սվետլանա Շմավոնյանն էր։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031