Լրահոս
Օրվա լրահոսը

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է (տեսանյութ, տեսաշար)

Հունվար 13,2012 20:15

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 15-ի սահմաններում Երեւան-Երասխ-Մեղրի-Իրան միջպետական ավտոճանապարհի 158/6-րդ կիլոմետրին ՄԱՆ դիզելային վառելիք տեղափոխող  բեռնատար մակնիշի 555 ԼԼ 54 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջ գյուղի հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Վթարից հետո բաքերում գտնվող դիզվառելիքային սոլյարկան դատարկում էին այլ բեռնատարի մեջ:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ երկրորդ սպայական գումարտակի ոստիկանները:

Բեռնատարը վարել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ Խաչիկ Ղազարյանը:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմեցին, որ բեռնատարը պատկանում է ԳԵՊՈ տանիք ՍՊԸ-ին, որի սեփականատերն ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն է:

 

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031