Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ավտոբուսները կշահագործվեն երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ

Հունվար 16,2012 15:02

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախագծանախահաշվային փաստաթղթեր ներկայացնել եւ հնարավորին կարճ ժամկետում ավարտել Սարալանջի, Միասնիկյան պողոտայի եւ Աթենքի փողոցի արհեստական քարաթափման եւ ամրացման պաշտպանիչ-կանխարգելիչ միջոցառումները։

Մայրաքաղաքի փողոցներում երթեւեկության բեռնաթափման նպատակով՝ քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանք տանել 2,5 կմ երկարությամբ Ուլնեցի-Ռուբինյանց , 4,4 կմ երկարությամբ եւ 25 մետր լայնությամբ Իսակով-Լենինգրադյան փողոցների եւ Քանաքեռ-Զեյթուն-Ավան վարչական շրջանները կապող ճանապարհատվածների շինարաական նախագծերի հետ կապված, որոնք նախատեսվում են իրականացնել ընթացիկ տարում:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի շուկաների եւ ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման նպատակով իրականացվում է շարունակական վերահսկողություն: Հիգիենիկ հակահամաճարակային ծառայության հետ համատեղ կատարված ստուգայցերից հետո դրանցից երկուսի վերաբերյալ կայացվել է փակման որոշում: Այժմ այնտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է մայրաքաղաքի բոլոր ստորգետնյա անցումներում ուսումնասիրել եւ վերացնել եղած թերությունները, մասնավորապես ուշադրություն դարձնել լուսավորության վերականգնման եւ ապահովման ուղղությամբ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրասպորտի կանոնակարգման ուղղությամբ: Ըստ այդմ  արձանագրվել է երթուղուց շեղման մեկ, վարորդների ծխելու 8 եւ սահմանված սանիտարական նորմերի խախտման 100 դեպք:

«Շարունակելով ամենօրյա հսկողությունը՝ պետք է հետեւել նաեւ, թե արդյո՞ք հայտնաբերված խախտումները կատարվում են նույն վարորդների կողմից: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը՝ մեր քաղաքացիների համար պատշաճ սպասարկում ապահովելու ուղղությամբ»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշվել է նաեւ, որ Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ թվով 139 ավտոբուս, արդեն Երեւանում են: Առաջիկա օրերին սպասվում է նաեւ մյուս խմբաքանակի ներկրումը եւ  փաստատթղթային ձեւակերպումներից հետո`երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ, նոր ավտոբուսները կշահագործվեն:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցվել է, որ հունվարից արդեն գործում է աղբահանության վարձավճարների գանձման նոր կարգը: Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը եւ ամեն ամիս կատարել բազայի վերաճշտում: Այն քաղաքացիներն ու տնտեսվարողները, ովքեր կխուսափեն կատարել պարտավորությունները՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման իսկությունը պարզելու եւ խախտումները հայտնաբերելու նպատակով՝ պարբերաբար կատարվում են անակնկալ ստուգայցեր: Արձանագրված խախտումների մասով տրվել են խիստ նկատողություններ:

«Եթե մենք ստանձնել ենք շուրջ 28 հազար երեխաների անվճար հաճախելության ապահովման ծախսերը, ապա պարտավոր ենք պատշաճ ձեւով հոգալ նաեւ նրանց սննդի կամակերպման հետ կապված բոլոր հարցերը: Հակառակ դեպքում համապատասխան միջոցներ կձեռնակվեն հաստատությունների ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու համար»,-նշել է քաղաքապետն ու հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին շարունակել ամենօրյա հսկողությունը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ համապատասխան նախագծեր եւ նախահաշիվ կազմել մայրաքաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակների սպասարկման տարածքների վերանորգման աշխատանքների իրականացման նպատակով:

 

 

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031