Լրահոս
Օրվա լրահոսը

WhatsApp-ում և Telegram-ում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Նոյեմբեր 04,2026 10:51 Share
Աջակցեք aravot.am-ին

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել, որոնք նախարարի հետ որևէ առնչություն չունեն։

Այդ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում խնդրում ենք՝
📵 Չպատասխանել զանգերին և հաղորդագրություններին։
🔗 Չանցնել ուղարկված հղումներով և չբացել կցված ֆայլերը։
🔒 Չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ, գաղտնաբառեր և հաստատման կոդեր։
💳 Չկատարել դրամական փոխանցումներ կամ հաղորդագրություններում ներկայացված այլ պահանջներ։
🚫 Անհրաժեշտության դեպքում արգելափակել օգտահաշիվը (Block) և բողոքարկել՝ նշելով որպես խարդախություն կամ սպամ (Report)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել