Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում են հակադարձել Սերգեյ Դանիելյանին

Հունվար 21,2012 19:43

Դերասան Սերգեյ Դանիելյանի  հայտարարությունը, թե «քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման  բան է, օգտագործեցին, գնաց»  շարունակում են քննադատել քաղաքական գործիչները:

«Որքան էլ մշակույթի ոլորտի մարդիկ են, բայց մտածում եմ, որ իրենք չեն արտահայտվում էդ ոլորտի մարդկանց բնորոշ ձեւով: էթիկայի ու կուլտուրայի կանոնները պետք է միշտ լինեն, անկախ նրանից, թե դրությունն ինչպես է: Ով որ այդպես արտահայտվել է, առնվազն, հասարակ, փողոցային, կուլտուրայից զերծ անձնավորություն է» ,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը :

Նրա կարծիքով, եթե նույնիսկ դերասանի հայտարարությունն ուղղված էր կոնկրետ գործչի, ում բարոյական վարկանիշն  ընկած է, ապա.«Եթե դա այդպես էլ լինի, ուրեմն  արտահայտման տարբեր ձեւեր կան: Ովքեր որ էդ ոլորտի իբր ներկայացուցիչներ են, ուրեմն ասեմ, որ  էթիկայի կանոնները թույլ չի տալիս, որ նման ախոռային ձեւով բացեն իրենց բերանը: Նրանք թափթփուկներ են, չկայացած, մերժված, չարությունը իրենց ներսում կուտակած: Բոլոր դեպքերում, եթե նրանք իսկապես մարդ լինեին, բառիս ասած իմաստով, նրանք կարող էին ամեն իրավիճակ հասկանալ, թե ինչով կարող են պայմանավորված լինել ոչ ցանկալի երեւույթները մեր իրականությունում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031