Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան․ «Այսօրվա տնտեսական աճի որակը չի սպասարկում անվտանգային սպառնալիքի չեզոքացմանը»

Ապրիլ 17,2024 14:12

«Իշխանության են մարդիկ, որոնք չեն էլ թաքցնում, թե ինչ նպատակ ունեն։ Նրանք տնտեսության զարգացում, անվտանգային գործընթացներ դրա լրջությունը չեն էլ հասկանում, որը կա այս պահին»,-այս մասին այսօր «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության «Անվտանգություն եւ տնտեսական զարգացում» թեմայով քննարկմանն ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։

Նա, անդրադառնալով իշխանության քաղաքականությանն, ասաց․ «Երկրներ կան, որոնք քո անվտանգության մասին մտածում էին, բայց դու օտարացրել ես այդ երկրներին, դու սպասում ես աջակցության մի տեղից, որոնք բացի խոսքից՝ ուրիշ բան չեն ասում»։

Բոստանջյանի ներկայացմամբ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը (ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ հունվարին այն կազմել է 10,7%, փետրվարին՝ 16,3%, Ն․Բ․), խաբուսիկ է․ «Դա պայմանավորված է նրանով, որ երկիր փող է մտնում՝ օբյեկտիվ, թե՝ սուբյեկտիվ, մեր քաղաքացիների, թե այլ քաղաքացիների․․․ ֆինանսական ռեսուրսների հարաբերական առատությունը փոքր երկրների համար կարող է որոշակի թվացյալ աշխուժացում առաջացնի, բայց դա զարգացում չէ։ Միայն այն հանգամանքը, որ մենք ունենք աֆրիկյան հետամնաց երկրների տնտեսության նման կառուցվածք՝ արդյունաբերություն չկա, գյուղատնտեսությունում միայն տարիքով մարդիկ որոշակի գործեր կարող են անել, երբեք ապրանքային տնտեսություն չի կարող լինել»։

 Մանրամասն՝ տեսանյութում

Քննարկման մեկ այլ մասնակից տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանն էլ անդրադառնալով անվտանգության ռիսկերին մեր տնտեսության արձագանքին, ասաց՝ բոլորը, ընդդիմությունը, իշխանությունը, շատ հանրային գործիչներ անընդհատ բացասական սպասումներ են կանխատեսում, իսկ դա նշանակում է մենք պետք է գոտիներս ձգենք՝ սպասարկելու, չեզոքացնելու անվտանգային սպառնալիքը․ «Դա նշանակում է, որ ուզած-չուզած մենք պետք է պետական բյուջեի հետ գործ ունենանք։ Այն տնտեսական աճերը, որոնք զարգացում չեն, այսինքն՝ աճ կա, բայց զարգացում չկա, սա խայտառակ բան է, իսկ մեր հաշվարկներով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 1% տնտեսական աճի դեպքում նախկինում բերում էր բյուջե մոտ 12-13 միլիարդ դրամ լրացուցիչ գումար, այսօր, քանի որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը՝ ելնելով ռելոկանտներ, վերարտահանումներ եւ այլն… բյուջեն մեծացել է, այսօր մոտ 15-16 միլիարդ լրացուցիչ գումար է բերում։ Այսինքն՝ եթե մենք 10% տնտեսական աճ ունենք, 150 միլիարդ դրամ լրացուցիչ գումար է այդ տարի բյուջե մուտք լինում։ Այն տնտեսական աճի որակը, որ մենք ունենք, չի սպասարկում անվտանգային սպառնալիքի չեզոքացմանը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930