Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ մամուլի քարտուղարության պաշտոնական կայքին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ մեր ընտրանին Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում փոտրվարի 28-ին՝ Սերբիայի եւ հաջորդ օրը՝ Կանադայի հավաքականների հետ նշանակված ընկերական հանդիպումներին կնախապատրաստվի ընդլայնված կազմով::
Մինասյանի խոսքերով, մարզչական խորհրդի նպատակն առաջին հերթին հնարավորին չափ շատ թվով ֆուտբոլիստների դիտարկելն է: Հավաքականի գլխավոր մարզիչը չի բացառել նաեւ, որ հրավիրվող թեկնածուների ցուցակում կարող են լինել նաեւ նոր անուններ:
Վարդան Մինասյանը հավելել է նաեւ, որ այդ հանդիպումներում իրենց իսկական կարողություններն ամբողջությամբ ցուցադրելու հնարավորություն կընձեռնվի բոլոր հրավիրվածներին ու ավելի շատ նրանց, ովքեր անցած մրցաշրջանում այդպիսի հնարավորություն կամ չեն ուեցել, կամ ունեցել են շատ քիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: