Լրահոս
Օրվա լրահոսը

Բա ասում ես՝ խաղաղություն ես բերել։ Բա ի՞նչ պատերազմ. Էդուարդ Շարմազանով

Մարտ 23,2026 10:38 Share

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Հարցեր Նիկոլ Փաշինյանին։

Էդ ի՞նչ ես խոստացել Ալիեւին զիջել կամ հանձնել ընտրություններից հետո, որ հայտարարում ես «ՔՊ -ի չընտրվելու դեպքում սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ է սկսելու»։

Ինչո՞ւ է սկսելու պատերազմ։

Լուրջ բան ես, չէ՞, խոստացել, որի հետեւից գալու է։

Բա ասում ես՝ խաղաղություն ես բերել։

Բա ի՞նչ պատերազմ։

Հայաստանի որեւէ լուրջ ընդդիմադիր ուժ պատերազմ սկսելու կոչ չի անում։

Մարդիկ հայտարարում են, որ բացառապես դիվանագիտական միջոցներով պետք է աշխատեն լուծելու մեր առջեւ կանգնած խնդիրները։

Հերիք չէ՞ շանտաժի ենթարկես սեփական ազգին։

Պատերազմ ու զոհեր բերել ես բացառապես դու, պարոն Փաշինյան։

Քո վարչապետ չլինելու պարագայում Հայաստանում կսկսվի հույսի, հավատի վերականգնման ու անկախ պետականությունը վերակերտելու ժամանակաշրջանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031