Վերջին տարիներին ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է տրամադրել Բաքվին՝ ծովային ուժեր ստեղծելու համար, որոնք նախկինում գոյություն չունեին։ Ալիևը դրանք համալրել է սարքավորումներով, որոնք նախատեսված են Իրանի և Ռուսաստանի դեմ պատերազմի համար։
«Մոսադ»-ի գործակալները ներկայություն ունեն Արցախում և տնտեսական գործունեության անվան տակ սպառնում են Իրանի անվտանգությանը։ Մինչ Արցախը գտնվում էր հայերի վերահսկողության տակ, նման խնդիր գոյություն չուներ։
2020 թվականի Արցախյան պատերազմին մասնակցել են հազարավոր սալաֆիական և թաքֆիրական զինյալներ Սիրիայից։ Նրանցից հազարավորները կարող են տեղափոխվել այդ տարածք՝ Իրանի դեմ պատերազմի սկսման դեպքում։
Ստեղծվել է «սիոնիստական շիա» երևույթը՝ էթնիկ ուղղվածությամբ և հակաշիաական ու հակաիրանական պատմական, կրոնական և գաղափարական մեկնաբանություններով, որը սպառնում է Իրանի ազգային միասնությանը և տարածքային ամբողջականությանը։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն համակարգված կերպով թիրախավորել է Իրանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում և երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմական դիրքերը՝ նպատակ ունենալով թուլացնել Իրանի պաշտպանունակությունն ու անվտանգությունը։ Այս գործողությունները իրականացվել են Ալիևի ռեժիմի օդային տարածքի միջոցով։
Եթե Բաքուն չապահովեր Իսրայելի համար անհրաժեշտ նավթի և գազի մատակարարումը, սիոնիստական տնտեսությունը կփլուզվեր, և նրանց ռազմական կարողությունները կսահմանափակվեին։
Հարց է առաջանում՝ ինչի՞ է սպասում Իրանը, որպեսզի ոչնչացնի Բաքվի էներգետիկ ենթակառուցվածքները։
Ադրբեջանն այս պատերազմից ստանում է միլիարդավոր դոլարների շահույթ՝ գազի գների բարձրացման հաշվին։ Այդ միջոցները ծախսվում են Իրանի դեմ՝ ինչպես ռազմական նպատակներով, այնպես էլ հակաիրանական և պանթուրքիստական քարոզչության վրա։
Եթե Իրանը կարծում է, որ Բաքուն միայն ձևականորեն է աջակցում սիոնիստներին՝ ազդեցություն և սպառազինություն ձեռք բերելու համար, և իրականում քայլեր չի ձեռնարկում, ապա սխալվում է։
Եթե Իրանը կարծում է, որ կարող է վերահսկել իր սահմանների մոտ ձևավորված այս «սիոնիստական վտանգը» և որ Ալիևը կառավարելի է, ապա կրկին սխալվում է։
Եթե Իրանը կարծում է, որ Ալիևը «երկկողմ խաղ» է վարում, բայց երբեք չի համարձակվի հարձակվել Իրանի վրա, դա ևս սխալ գնահատական է։
Ներկայիս պատերազմն ամեն օր ավելի է հարստացնում և ուժեղացնում Բաքվին։ Վաղ թե ուշ այդ նավթագազային հարստությունօ և ուժը կուղղվեն Իրանի դեմ։ Իրականում, ըստ այս պնդման, դա արդեն տեղի է ունենում։
Պետք չէ սպասել միայն Պարսից ծոցում ԱՄՆ-ի և Իսրայելի ցամաքային հարձակմանը․ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային։
Ինչո՞ւ է Իրանը հանդուրժում իր հյուսիս-արևմտյան սահմաններին գտնվող «արհեստական սիոնիստական պետության» ագրեսիվ վարքագիծը։
Իրանը պետք է հնարավորինս շուտ թիրախավորի Բաքվի նավթագազային ենթակառուցվածքները և կտրի սիոնիստների էներգետիկ հիմնական մատակարարման աղբյուրը։
Բաքվի հետ «անհերքելի համագործակցությամբ» Անզալի նավահանգստի տնտեսական և ռազմական օբյեկտների դեմ հարձակումը չի կարող որևէ այլ կերպ մեկնաբանվել, քան պանթուրքական ուժերի ներթափանցում և դավաճանություն, և այս անգործությունը արդարացնելու այլ պատճառ չի կարող լինել։
Դոկտոր Էհսան Մովահեդիան
Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս
















































