Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցին սերունդներով կռվել է ու կռվում է, երջանիկ են նրանք, ովքեր պատիվ են ունեցել նրանց հետ խրամատ կիսել․ Դավիթ Պետրոսյան

Մարտ 22,2026 23:59 Share

Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատ բան կա ասելու, բայց կարծում եմ, որ կարևոր արձանագրումներն արվել են, ես մի բան եմ ցանկանում շեշտել։

Սիրելի արցախցի ընկերներ, Հայաստանի մնացած բոլոր հատվածների հայերը Ձեզ շատ սիրում ու հարգում են, մեր ցավը ընդհանուր է, ինչպես 1994-ի հաղթանակն է եղել ընդհանուր, այնպես էլ 2020-ի կամ 2023-ի արդյունքը։ Թե՛ ՀՀ-ում բնակավող հայերը, թե՛ Արցախում ապրող հայերն արել են իրենցից հասնող ամեն ինչ Հայաստանի ու Արցախի համար։ Քաղաքական կուսակցությունների կամ անհատների արարքներով ու խոսքով, որն ուղղված է իշխանության գալուն կամ պահելուն, մեր միջև սեպ չի կարող խրվել, ավելին՝ այս մթնոլորտում մենք իրար պետք է ավելի արժևորենք։

Ինչպես բազմիցս ասել եմ, էլի կասեմ` արցախցին սերունդներով կռվել է ու կռվում է, երջանիկ են նրանք, ովքեր պատիվ են ունեցել նրանց հետ խրամատ կիսել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031