«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրել է. «Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ: Չլինի ու վերջ»։
Բացի այդ, այսօր Աբովյան քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի բացմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին, որը այսօր մետրոյում բղավել էր արցախցի կնոջ ու նրա երեխայի վրա։
Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ շրջափակման մեջ գտնվող արցախահայերը ինն ամիս դիմացան սովին ու դժվարություններին, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրա պատերազմի ավարտից հետո հանրային դժգոհության ալիքի ֆոնին թաքնվում էր բունկերում։
Կարդացեք նաև


















































