Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Բերեզովսկին երիտասարդացել է

Հունվար 31,2012 10:10 Share

 Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին  պաշտոնապես խզել է կապերը «Խիմկիի» հետ եւ մտադիր է կարիերան շարունակել  Մոսկվայի «Դինամոյում»: Նա պատրաստվում է մեկուկես տարվա պայմանագիր  ստորագրել նոր ակումբի հետ:
«Իրադարձությունները շատ արագ շրջադարձ ունեցան, – խոստովանել է 37-ամյա  դարպասապահը «Սովետսկի Սպորտի» թղթակցի հետ զրույցում: – Զգում եմ, որ  պրեմյեր լիգա վերադառնալու հեռանկարը երիտասարդացրել է ինձ»: «Դինամո» ակումբից, սակայն, տեղեկացնում են, որ Բերեզովսկին դեռ պետք է  բուժզննում անցնի: Եվ եթե արդյունքները դրական լինեն, նրա հետ մեկուկես տարվա  պայմանագիր կստորագրվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել