ՀՀԿ-ի նախօրեին տարածած հաղորդագրությունը, որի համաձայն՝ կոալիցիոն ուժերը պայմանավորվել են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, միայն խոսքե՞ր եք համարում՝ մեր հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ոչ, Հրազդանումանցկացվածընտրությունները արդենբավարարհիմքչենհանդիսանո՞՚ւմ, որմենքհասկանանք, որիշխանություններիբոլորխոստումներնուղղակիսուտեն»։
Կոնգրեսի համակարգողը եւս ասաց, որ իր կարծիքով՝ Հանրապետական կուսակցությունը եւ մասնավորապես ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու են, որ որեւէ այլընտրանքային հնարավորություն չստեղծվի որեւէ այլ քաղաքական ուժի համար, եւ եթե ՀՀԿ-ին իսկապես հաջողվի հաջորդ խորհրդարանում մեծամասնություն ունենալ, ապա իսկապես բոլոր իր հետ համագործակցած ուժերին սպառնում է կատարյալ ոչնչացում կամ հնազանդեցում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: