Լրահոս
Օրվա լրահոսը

Թութակը ԲՀԿ անդամներին խուճապի է մատնել

Փետրվար 18,2012 20:40

Լուսանկարում հենց ԲՀԿ-ականներին վռնդած Ռոմա թութակն է

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել ԲՀԿ-ականների հետ՝ Գյումրիի Անի թաղամասում:

Թիվ 34 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների՝ Արման Սահակյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ թեժ ընտրապայքար է սպասվում: Ուստի, ինչպես տեղեկացրել ենք, այս օրերին Գյումրիի Անի թաղամասում  ԲՀԿ-ականներն արդեն տնետուն ընկած՝ իրենց համար ճշտումներ են անում՝ ԲՀԿ-ի՞ թեկնածուի օգտին են մարդիկ ձայն տալու, թե՞ ՀՀԿ-ի:

Նախօրեին Արամ Խաչատրյան 31 շենքում ցուցակներով հերթական շրջայցի ժամանակ ԲՀԿ-ականները բնակարաններից մեկից տագնապահար փախել են: Բանն այն է, որ ժպտերես դեմքով երբ մտել են տուն ու հարցրել՝ ԲՀԿ-ին եք, չէ՞, ձայն տալու՝ տան «անդամներից» մեկը՝ Ռոմա անունով թութակը, հարձակվել է ԲՀԿ-ականների վրա ու ասել. «Ի՞նչ կըսես, ի՞նչ կըսես»:

ԲՀԿ-ականների նախընտրական ճշտումները չհանդուրժելով՝ թութակն այնքան է այդ հարցադրմամբ թռել նրանց գլխավերեւում, որ վերջիններս ուղղակի լեղապատառ փախել են՝ ասելով՝ «էս ի՞նչ տուն ընկանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829