Լրահոս
Օրվա լրահոսը

Կորել է «Համալսարանականներ» համատիրությունը

Մարտ 03,2012 12:56 Share

ՀՀ վարչական դատարանը 3 ամիս շարունակ փնտրում է «Համալսարանականներ» համատիրության նախագահ Արմեն Թադեւոսյանին՝ դատական նիստի մասին նրան ծանուցագիրը հանձնելու համար։ Սակայն «Համալսարանականներ» համատիրությունն ու նրա նախագահը, պարզվում է, ընդհատակում են գործում։ Նրանց գործունեության հասցեն գրանցված չէ ՀՀ որեւէ տեղեկատուում: Բոլոր հնարավոր հասցեներով դատարանի ուղարկած ծանուցագրերը վերադարձվում են՝ հասցեատիրոջը չհայտնաբերելու պատճառով։

Համատիրությանը փնտրում է հատկապես Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որն անցյալ տարվա նոյեմբերի 11-ին դիմել է հայցադիմումով դատարան՝ համատիրության նախագահ Արմեն Թադեւոսյանի դեմ տեղեկատվություն չտրամադրելու եւ ոչ տեսանելի աշխատելու համար։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություններ է պահանջել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի վարձավճարների գնագոյացման, սպասարկման գումարների չափի, սպասարկման գումարների գնագոյացման հիմքերի մասին, խնդրելով իրենց տրամադրել «Համալսարանականներ» համատիրության 2011թ. բյուջեի պատճեն եւ գործունեության վերաբերյալ այլ տեղեկություններ: Դատական հայցով կենտրոնը պահանջում է պարտավորեցնել «Համալսարանականներ» համատիրությանը՝ հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ պարտավորեցնել «Համալսարանականներ» համատիրությանը հայցվող տեղեկատվությունը հրապարակել հանրության համար մատչելի վայրում:

Հիշեցնենք, որ հենց այս համատիրությունն է կոչված սպասարկել ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո կառուցված, ԵՊՀ դասախոսների համար նախատեսված Ծարավ Աղբյուրի 55/5 շենքը։

«Համալսարանականներին» գտնողներին խոստանում ենք հրապարակային շնորհակալություն:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031