Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն այս ամենի տակից պատվով է դուրս գալու

Ապրիլ 04,2012 10:59

 «Ժողովուրդ»- ը մի քանի հարց ուղղեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին։

 – Պարոն Պողոսյան, ինչո՞ւ է ոստիկանությունը նման կոպիտ սխալներ թույլ տալիս ընտրացուցակներում, ի վերջո, այդ սխալների պատճառով վարկաբեկվում է ոստիկանությունը։

Ուրեմն ես Ձեզ ասեմ, որ ոստիկանության վարկանիշը հատկապես վերջին շրջանում բարձրանում է։ Իսկ ընտրացուցակների հետ կապված՝ ոստիկանության վարկանիշը չի ընկել, եւ մենք այսօր էլ խոսեցինք դրա մասին, եւ անձնագրային ու վիզաների վարչության պետը հանգամանալից բացատրել է։ Ուրեմն ասեմ, որ հանրության օգնության շնորհիվ ընտրացուցակները պետք է թարմացվեն։ Բնականաբար, այդ ընթացքում կլինեն տեխնիկական վրիպակներ, կլինեն այնպիսի հարցեր, որոնք պետք է քննարկվեն։ Բայց նշեմ, որ այս ամենը միմիայն ոստիկանության գործառույթը չէ, իհարկե, գործառույթը դրված է ոստիկանության վրա, ոստիկանությունն ամեն ինչ անելու է, որովհետեւ հանրապետության նախագահի պահանջն է, եւ հանրապետության ոստիկանության պետի մշտական հսկողության նԵրքո է լինելու, եւ հենց դրա համար էլ մեր օպերատիվ շտաբը ստեղծվել է։ Ոստիկանության ողջ համակարգը ներգրավված է այս աշխատանքի մեջ։ Հավատացած եղեք, որ օրենքով սահմանված կարգով ընտրություններից երկու օր առաջ մենք ունենալու ենք ավելի լավ, ավելի ճշգրիտ ընտրացուցակներ։

– Արդեն արձանագրվել են մի քանի արտառոց դեպքեր, երբ, օրինակ, մի բնակարանի վրա 100 հոգի էր գրանցված, ոստիկանությունն արդյո՞ք կարող է դուրս գալ այս ամենի «տակից»։

– Իհարկե, ոստիկանությունն այս ամենի տակից պատվով է դուրս գալու, եղել են ընդամենը մի քանի օրինակներ, տեխնիկական վրիպակներ, նման ծավալի աշխատանքներում դրանք բնական են։ Մենք նաեւ հայցում ենք բոլորի աջակցությունն այս գործում, այլ ոչ թե մեկ մասնավոր դեպք վերցնել եւ շահարկել։ Նորից եմ ասում, եթե կա թերացում, ապա անձնական դաշտ է բերված եւ անպայման պատասխանատվություն է կրելու, իսկ եթե այդպիսին չկա, մենք փորձում ենք շատ արագ շտկել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30