Կառավարությունն իր «գրգռված ախորժակը» հիմնավորում է պետական ապարատի մրցունակության բարձրացմամբ եւ կոռուպցիայի կանխարգելմամբ։ Բայց արդյո՞ք սեփական աշխատավարձերը միլիոններով ավելացնելն ունի որեւէ տնտեսական կամ բարոյական արդարացում, ի՞նչ է ասում միջազգային փորձը: Փորփրելով համացանցը՝ հետաքրքիր տվյալներ գտանք:
Աշխարհում ընդունված տնտեսական չափանիշ է, որ երկրի ղեկավարի եւ, օրինակ, ուսուցչի վարձատրության միջեւ չպետք է լինի աստղաբաշխական խզում։ Ֆրանսիայում, օրինակ, նախագահի ամսական պաշտոնական աշխատավարձը կազմում է շուրջ 15 հազար եվրո, իսկ շարքային ուսուցչի միջին ամսական եկամուտը տատանվում է 3.000-3.500 եվրոյի սահմաններում։ Այսինքն՝ Ֆրանսիայի ղեկավարը ստանում է ընդամենը 4,5 անգամ ավելի, քան սովորական ուսուցիչը: Գերմանիայի կանցլերի ամսական վարձատրությունը մոտ 25-30 հազար եվրո է, ինչը գերմանացի ուսուցչի միջին աշխատավարձից՝ շուրջ 4.500-5.500 եվրո, ավելի է 5-6 անգամ։ ԱՄՆ նախագահի ֆիքսված աշխատավարձը տարեկան 400 հազար դոլար է, ամսական՝ մոտ 33 հազար, իսկ ուսուցիչներն ԱՄՆ-ում տարեկան ստանում են 46-74 հազար դոլար, այսինքն՝ ԱՄՆ նախագահից մոտ 5-6 անգամ քիչ:
Իսկ ի՞նչ ենք տեսնում նիկոլական Հայաստանում: 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրինագծով վարչապետի աշխատավարձը դառնալու է մոտ 2,6 միլիոն դրամ, մինչդեռ Հայաստանում կամավոր ատեստավորում չանցած շարքային ուսուցչի ամսական վարձատրությունը 150-200 հազար դրամ է` վարչապետի եկամտից 13-17 անգամ քիչ: Անգամ եթե դիտարկենք բարձր՝ 250 հազար դրամ ստացող ուսուցչին, տարբերությունը, միեւնույն է, ավելի քան 10 անգամ է: Գրեթե կրկնակի, քան այն Եվրոպայում, դեպի ուր այս կառավարությունը ձգտում է:
Սյուզան Սիմոնյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































