Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ դատական համակարգում սևը դառնում է սպիտակ (տեսանյութ)

Ապրիլ 04,2012 14:03

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ում ներկայումս սահմանադրական իրավունքի ճգնաժամ է, երբ քաղաքացիները զրկված են արդարադատության իրավունքից: Aravot.am-ը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին և փաստաբան Կարեն Մեժլումյանին խնդրեց մեկնաբանել՝ ի՞նչն է նշված ճգնաժամային իրավիճակի պատճառը: Ա. Զեյնալյանը պատասխանեց. «Պատճառը ՀՀ  Սահմանադրական դատարանի որոշումները կատարելու կամքի բացակայությունն է»: Փորձեցինք հստակեցնել՝ դա դիտավորությու՞ն է, թե՞ բացթողում: Պարոն Զեյնալյանը պատասխանեց. «Իհարկե, դիտավորություն է»:

Մեր հարցին՝ ու՞մ է դա ձեռնտու, Ա. Զեյնալյանը պատասխանեց. «Նրան, ում որ ձեռնտու չէ, որ Հայաստանը առաջ գնա դեպի իրավական երկիր»:

Կարեն Մեժլումյանն էլ նշեց.«Եթե Վճռաբեկ դատարանը իրավունքի դատարան է, պետք է ելնի իրավունքի գերակայության սկզբունքից: Սակայն կամ կիրառում է Սահմանադրությանը հակասող նորմ, կամ էլ նորմալ նորմը այնպիսի մեկնաբանությամբ է կիրառում, որն ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում սևը դառնում է սպիտակ»:

Aravot.am-ը իր զրուցակիցներին խնդրեց պատասխանել՝ արդյո՞ք ապագա խորհրդարանի հետ կապում են նշված խնդիրների լուծումը: Ա. Զեյնալյանը գերադասեց հարցին չպատասխանել, իսկ Կ. Մեժլումյանն ասաց, որ ինքը միշտ հույս է ունենում, սակայն միշտ պարզվում է, որ չափից ավելի լավատես է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30