Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խեղդվելու են մեր արյան մեջ» (Տեսանյութ)

Ապրիլ 10,2012 15:51

Այսօր  Ապարանում ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ապարանցի ասելով առաջին հերթին մենք հասկանում ենք թասիբ եւ պատվախնդրություն: Ամենավճռական պահերին ապարանցին կարողացել է պաշտպանել իր հայրենիքի թասիբն ու պատիվը: ՀԱԿ-ը իր քարոզարշավը սկսեց Ապարանից, որովհետեւ ապարանցիները հասկանում են, թե ինչ ասել է պատիվ եւ պատվախնդրություն»:

Իր ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Դուք գիտեք, որ ես մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում: Ինձ ոմանք ասում էին՝ ինչի չգիտե՞ս, որ էդ ընտրատարածքում հիմնականում ապարանցիներ են ապրում: Ես ասում եմ՝ գիտեմ եւ իմանալով եմ առաջադրվել, որովհետեւ պաշտպանել հայրենակցին, նշանակում է պաշտպանել օրինականությունը, արդարությունը: Ես առաջադրվել եմ այնտեղ, որովհետեւ գիտեմ, որ ճշմարտությունը, ՀԱԿ-ը հաղթելու է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է իմանան ,որ իրենք մեր արյունը չեն մարսելու, իրենք խեղդվելու են մեր արյան մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30