Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադանա» երգը կհնչի 15 լեզվով՝ ի նշան 1915-ի

Ապրիլ 16,2012 16:50

Այսօր Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կայացավ հանդիպում ամերիկացի երգիչ, հայ ազգի բարեկամ Դանիել Դեքերի հետ: Ամերիկացի երգիչն ասաց, որ հետաքրքրվել է հայոց պատմությամբ. «Լինելով քրիստոնյա, ինձ հետաքրքրեց ամեն ինչ` կապված հայերի հետ` քրիստոնեության ընդունումից մինչև Մաշտոց»: Ներկաների հետ կիսվելով Հայաստան կատարած իր այցից, արվեստագետը նշեց, որ հիացած է հայկական ճարտարապետությամբ:

Հանդիպմանը ներկա էր նաեւ կոմպոզիտոր Արա Գևորգյանը, որն իր խոսքում փաստեց Դանիել Դեքերի` Հայոց ցեղասպանության ընդունման մեջ կատարած աշխատանքները. «Այսօր շատերը փորձում են նմանակել ուրիշ ազգերին նույնիսկ երգերով, բայց այս դեպքում կա մեկը, ով երգում է մեր երգերը: Խոսքը Դանիել Դեքերի մասին է: Նա թողարկել է ձայնասկավառակ` Դանիել Դեքերյան անունով, որտեղ զետեղված երգերը միայն հայերեն են»:

Պարոն Գևորգյանը խոսելով Դեքերի հետ իրենց հետագա անելիքների մասին՝ ասաց, որ ցանկանում են 20 տարբեր լեզուներով կատարվող «Ադանա» երգը այս տարի հնչեցնել սիմվոլիկ 15 լեզուներով ՝ ի նշան 1915 թվականի տխուր տարելիցի: Դրանից հետո էլ կկազմակերպեն տուրեր. այդ երգը կատարող երգիչներից յուրաքանչյուրը այն կհնչեցնի իր երկրում՝ իր լեզվով:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30