Լրահոս
Օրվա լրահոսը

Ապամոնտաժողների նախաձեռնությանը միանում է ևս 10 հոգի

Ապրիլ 18,2012 16:12

ՀՀ ոստիկանապետ պարոն

 Վլադիմիր Գասպարյանին

 

Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող  վեց խմբերին ապրիլի 18-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

Գևորգյան Աշոտ – ֆիզիկոս

Գևորգյան Լուսինե – կնոռեժիսոր

Եդիգարյան Պավել – ֆիզիկոս

Իսպիրյան Արթուր – երգիչ

Խոպշանոսովա Դիանա – ճարտարապետ

Հակոբյան Կարինե – արվեստաբան, հրապարակախոս

Ղազարյան Արթուր – ծրագրավորող

Չալիկյան Խաչիկ – կինոռեժիսոր

Սամվելյան Խորեն – անհատ ձեռներեց

Ստեփանյան Նարինե – անշարժ գույքի գործակալության տնօրեն

 

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

 

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ    Ե Ն Ք

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

 

Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30