Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Ջհանգիրյանի՝ իշխանությունը մարդկանց վախեցնում է, որ չմիանան ՀԱԿ-ին

Ապրիլ 18,2012 17:21

Էջմիածնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ըստ էության հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլն է:

Ջհանգիրյանն ասաց, որ այս ընտրություններում ՀԱԿ-ի խնդիրը իշխանությանը քաղաքական մենաշնորհից զրկելն է, ու եթե դա հաջողվի՝ 2013-ին խնդիրները ավելի հեշտ կլուծվեն: Նա նկատեց, որ ՀԱԿ-ի այդ ծրագիրը գնալով ավելի ռեալ է դառնում, ու դա է պատճառը, որ իշխանությունը մարդկանց վախեցնում է, որպեսզի չմիանան ՀԱԿ-ին: «Բայց մենք հաջողելու ենք»,- վստահաբար հայտարարեց Ջհանգիրյանը՝ էջմիածնեցիներին կոչ անելով ոչնչից չվախենալ ու միանալ ՀԱԿ-ին:

Նա եւս ասաց, որ իշխանությունը ընտրությունների վերահսկման մեխանիզմ չունի, իսկ անձնագրերի եւ անձնագրային տվյալների հավաքագրման գործընթացները զուտ հոգեբանական ճնշում գործադրելու ձեւ է:

«Դուք, ձեր խիղճն ու Աստված»,- ասաց նախկին զինդատախազը՝ պատվիրելով ձայն տալ ՀԱԿ-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30