Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը Արաբկիրում ՀՀԿ թեկնածուի պարտությունը երաշխավորեց

Ապրիլ 24,2012 13:54

ՀԱԿ թեկնածու Արամ Մանուկյանն այս օրերին տնետուն, դռնեդուռ այցելություններ է կազմակերպում եւ արդեն ավելի քան 1300 բնակչի հետ է զրուցել. «Ընդհանուր վիճակն այս է՝ մոտ 30 տոկոսը ֆիզիկապես չկա, դռները փակ են, մնացած 40 տոկոսի մոտ պարտադիր կան բացականեր, կեսից ավելին դրսում մարդ ունի, ընդհանուրի 30-40 տոկոսը հուսահատ է, պասիվ ու չի հավատում որեւէ քաղաքական ուժի, իսկ ակտիվ մասը՝ 40 տոկոսը ընդդիմադիր է: Հանդիպել եմ Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի» համախոհներին, ամենաքիչը հանրապետականներն են, համարյա չեմ հանդիպել, որ բաց ճակատով, հպարտությամբ ասեն, որ Հանրապետական կուսակցությունն են ներկայացնում»:

Պարոն Մանուկյանը հավատում է՝ եթե կարողանա պասիվ ու հուսահատ ընտրողներին ընտրության բերել, աննախադեպ արդյունքներ կստանան. «Եթե այդ պասիվ 40 տոկոսի կեսին էլ կարողանամ ակտիվացնել, հույս ներշնչել, որ գան ընտրության մասնակցեն, ում էլ ուզում են ձայն տան, դա կլինի հաջողություն: Եթե մասնակցությունը շատ լինի, ես կարծում եմ, որ այստեղ հանրապետականի պարտությունը երաշխավորված կլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30