Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասազերծվել է մինչև ատամները զինված դիմակավորված խումբ

Ապրիլ 25,2012 13:12

Այսօր, ապրիլի 25-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համակարգված աշխատանքի շնորհիվ Արարատի մարզի Արարատ քաղաքի ճանապարհին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում վնասազերծվել են ավազակային հարձակում կատարած 4 անձինք։

Ինչպես Aravot.am–ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ գիշերը 4 հոգի դիմակավորված, զինված ավտոմատով մտել են Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղի տներից մեկը և զենքի սպառնալիքի տակ տան անդամներին՝ ամուսիններին, ծեծի ենթարկել և հափշտակել 1 մլն 700 հազ դրամ, խոշոր չափի ոսկյա և արծաթե զարդեր։ Այնուհետև իրենց «Լեքսուս» մակնիշի 32 ՍՍ 017 համարանիշի մեքենայով հեռացել են հանցանքի վայրից։

Գ. Շամշյանը հայտնում է, որ տուժողներն ունեցել են բենզալցակայան։

Ստանալով օպերատիվ տվյալները, քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Ոստիկանության Արարատի և Վայոց Ձորի վարչությունների հետ համատեղ կարողանում են վնասազերծել հանցագործներին։ Ավտոմեքենայում հայտնաբերվում է հանցագործության գործիք ավտոմատը, դիմակները, հափշտակված գումարն ու ոսկեղենը։

Հանցագործների վնասազերծման գործողություններին մասնակցել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները

Աղավնաձոր գյուղի բնակիչները Գ. Շամշյանին պատմել են, որ վնասազերծող խումբը գործել է բավական պրոֆեսիոնալ ձևով, և եթե չվարվեին այդպես, հանցագործները, որոնք եղել են 20-35 տարեկան երիտասարդներ, հնարավոր է՝ գործի դնեին իրենց մոտ եղած զենքը։

Այս պահին ավազակային հարձակում կատարողները տեղափոխվել են Ոստիկանության Արարատի բաժին։

Ավելի մանրամասն՝ քիչ ուշ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30