Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազի տեղակալ. «Եթե ժամկետը լրանում է, մենք ազատում ենք անձին արգելանքից»

Ապրիլ 25,2012 17:52

«Մի երկրում որեւէ արարք կարող է համարվել քրեական հանցագործություն, իսկ մեզ մոտ՝ ոչ, կամ ծանր հանցագործությունների որոշ տեսակների համար երկրներ կան, որտեղ մահապատիժը որպես պատժատեսակ դեռ կիրառելի է, իսկ մեզ մոտ այն վերացվել է: Չեմ ուզում թվարկել, բայց օրենսդրորեն այդ հարցը կանոնակարգված է եւ յուրաքանչյուր դեպքում փորձում ենք համալիր ուսումնասիրել եւ խստագույնս հետամուտ լինել նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանը»,- «Առավոտի» հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, պատասխանելով այն հարցին, թե ներպետական դատական ատյանները ո՞ր դեպքում կարող են մերժել կալանավորելու միջնորդությունը:

Իսկ հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ հետախուզում հայտարարած երկիրն ուղղակի հետաքրքրություն չի ցուցաբերել տվյալ անձի կալանավորման կամ իրենց հանձնելու հարցի նկատմամբ, Ա. Դանիելյանը պատասխանեց. «Հետեւողականություն չցուցաբերելու դեպքեր չենք ունեցել, բայց եղել են դեպքեր, երբ ուշացումով ենք ստացել միջնորդությունները կամ անհրաժեշտ նյութերը: Նման դեպքերում եթե ժամկետը լրանում է, մենք ազատում ենք անձին արգելանքից եւ նրան հանձնելու խնդրին անդրադառնում միջնորդությունը ստանալուց հետո: Բնականաբար, տվյալ անձը միջնորդությունը ստանալուց հետո կարող է կրկին կալանավորվել»:

 

Ա. Դանիելյանի հետ հարցազրույցը ամբողջությամբ՝ վաղվա «Առավոտում»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30