
«ՉԻ»- Երեկ միջազգային լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Ճապոնիայում կորած թութակը ոստիկաններին հայտնել է իր տիրոջ տան հասցեն, եւ դրա շնորհիվ ոստիկանները թութակը վերադարձրել են տիրոջը: Փաստորեն՝ ահագին խելոք թութակ է եղել: Բայց սա՝ իմիջիայլոց: Վերադառնանք Ալվարդ Պետրոսյանին եւ տեղեկացնենք, որ Հայկական ատոմակայանը փակվել է 1989 թվականի հունվարի 6-ին՝ ԽՍՀՄ Մինիստրների սովետի նախագահ Նիկոլայ Ռիժկովի որոշմամբ (այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես ոչ մի պաշտոն չուներ եւ ընդամենը քաղբանտարկյալ էր): Ի դեպ, նույն այդ ատոմակայանը վերաբացվել է 1995 թվականին՝ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Այլ հարց է, որ 14 տարի շարունակ իշխանական քարոզչությունը հայտարարում է, թե ատոմակայանը «Լեւոնն է փակել», եւ դա փաստորեն լավ էլ ազդում է:
Ի դեպ՝ թռչունների որոշ տեսակներ կարողանում են առանց հասկանալու անգիր անել նույնիսկ երկարաշունչ տեքստերը եւ ժամանակ առ ժամանակ արտաբերել դրանք: Բայց սա՝ իմիջիայլոց:
«Չորրորդ ինքնիշխանություն»


















































