Լրահոս
Օրվա լրահոսը

Մահ Մոսկվայում՝ընդդիմության երթի ժամանակ

Մայիս 06,2012 21:36

Մոսկվայի «Բոլոտնայա» հրապարակում կիրակի բախումներ են սկսվել իրավապահ ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ, որոնք «Միլիոնների երթ» են անցկացնում նախագահ ընտրված Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից մեկ օր առաջ:

Ընդդիմությունը պնդում է, թե ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել արտոնված ցույցի մասնակիցների նկատմամբ, իրավապահները հերքում են այս մեղադրանքները։ «Յաբլոկո» կուսկացության համաձայն, ոստիկանները ավելի քան 100 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներին՝ Սերգեյ Ուդալցովին,Բորիս Նեմցովին եւ Ալեքսեյ Նավալնուն։ Վերջիններս մեղադրվում են ոստիկանության պահանջներին չենթարկվելու մեջ,ինչի համար կարող են մինչեւ 15 օրյա կալանքի ենթարկվել։

Ձերբակալություններից բացի, Ինտերֆաքսը հաղորդում է նաեւ մի դժբախտ պատահարի  մասին. 5-րդ հարկի բարձրությունից ընկել է «Միլիոնների երթը» լուսանկարահանող մի քաղաքացի, ով տեղում մահացել է:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031