Լրահոս
Օրվա լրահոսը

Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է

Օգոստոս 18,2026 10:25 Share

«Ազատություն». Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը գիշերը անօդաչուների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պնդմամբ՝ ուղղությամբ ավելի քան 600 անօդաչու է թռչել։

Սոբյանինի փոխանցմամբ՝ դրանցից 180-ը խոցվել է անմիջապես Մոսկվայի տարածաշրջանում։ Նա չի հայտնել՝ արդյոք հարձակման հետևանքով տուժածներ կամ ավերածություններ կան՝ միայն նշելով, որ անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Ժամանակավորապես դադարեցվել է նաև Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել