Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոզե Մոուրինյոյի ախորժակը հինգ անգամ մեծացել է

Մայիս 13,2012 21:13

 Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, թե հարձակվող Գոնսալո Իգուաինը այլ ակումբ կարող է տեղափոխվել միայն այն դեպքում, եթե նրա դիմաց առաջարկվի 150 միլիոն եվրո:
Այս ֆուտբոլիստին ձեռք բերելուն հավակնում են հիմնականում «Պարի Սեն Ժերմենն» ու «Չելսին»: Ընդորում, ձեռքը գրպանը տանելուց չվախեցող Ռոման Աբրամովիչի ակումբը արգենտինացու համար առաջարկում էր 35 միլիոն  եվրո: «Ոմանք մոռանում են, որ ֆուտբոլիստը ակումբի սեփականությունն է: Իգուաինը ոչ մի երկիր չի տեղափոխվի, քանի դեռ նրա համար որեւէ մեկը 150 միլիոն եվրո չի առաջարկել», – հայտարարել է պորտուգալացի մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031